Միջազգային

Ռուսաստանից իսլամիստներն ԻՊ-ին միանալու համար Սիրիա են մեկնում նաեւ Ադրբեջանով

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանից իսլամիստներն ԻՊ-ին միանալու  համար Սիրիա են մեկնում նաեւ Ադրբեջանով

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեն Ադրբեջանին մեղադրել է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միանալու համար ՌԴ-ի հարավային շրջաններից (Հյուսիսային Կովկաս) իսլամիստները հեշտությամբ Սիրիա են մեկնում նաեւ Ադրբեջանի տարածքով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները` հղում կատարելով ՌԴ-ի ահաբեկչության դեմ պայքարի ազգային կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Եվգենի Իլյինին:

Ռուսաստանցի պաշտոնյայի խոսքով` ներկայում արտասահմանում ահաբեկչությամբ զբաղվող Ռուսաստանի քաղաքացիների թիվը կազմում է 3 հազար:

Նա նշել է, որ ՌԴ-ի քաղաքացիները Սիրիայում եւ Իրաքում ահաբեկչական խմբավորումներին միանալու համար անցնում են Ադրբեջանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Ուկրաինայի եւ Բելառուսի տարածքներով:-

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում