Միջազգային

Պուտինը ներում Է շնորհել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին

1 րոպեի ընթերցում

Պուտինը ներում Է շնորհել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել ուկրաինացի նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին ներում շնորհելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին մայիսի 25-ին լրագրողներին հայտնել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Դրան նախորդել Է պետության ղեկավարի հանդիպումը զոհված ռուս լրագրողների հարազատների հետ, որոնց զոհվելու մեջ մեղադրվում Էր Սավչենկոն:

«Նախագահ Պուտինը հրամանագիր Է ստորագրելՍավչենկոյին ներում շնորհելու մասին: Ուկրաինական ինքնաթիռով, որը ժամանել Էր Ռոստով, նա ուղարկել Է Կիեւ»,-նշել Է Պեսկովը:

Նա նաեւ հայտնել Է, որ մայիսի 25-ին ռուսական ինքնաթիռով Մոսկվայի Վնուկովո օդանավակայան են հասցվել Ռուսաստանի երկու քաղաքացիներ՝ Ալեքսանդր Ալեքսանդրովը եւ Եվգենի Երոֆեեւը, որոնք դատապարտվել Էին Կիեւում:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Նադեժդա Սավչենկոյին շնորհավորել Է հայրենիք վերադառնալու կապակցությամբ:

«Մեր Նադյան արդեն ուկրաինական հողում Է: Ուրախ եմ՝ շնորհավորել նրան վերադառնալու կապակցությամբ: Շնորհավորում եմ ուկրաինացիներին եւ ամբողջ աշխարհին մեր հաղթանակի առթիվ»,-գրել Է Պորոշենկոն Facebook-ում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում