Միջազգային

Իտալիայում ավելի քան 50 մարդ Է կալանավորվել մաֆիայի հետ կապերի մեղադրանքներով

1 րոպեի ընթերցում

Իտալիայում ավելի քան 50 մարդ Է կալանավորվել մաֆիայի հետ կապերի մեղադրանքներով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի մի քանի մարզերում մայիսի 24-ին անցկացվել Է ոստիկանական խոշոր գործողություն: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ANSA գործակալությանը, արդյունքում կալանավորվել 57 մարդ, որոնց կասկածում են «կամոռա» մաֆիայի հետ կապերի մեջ:

Ինչպես ճշտել Է գործակալությունը, ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել ոչ միայն Նեապոլում եւ Կազերտայում, որոնք համարվում են «կամոռայի» գործունեության հիմնական կենտրոնները, այլեւ Հռոմում, ինչպես նաեւ հյուսիսում՝ Պավիայում եւ Վարեզեում:

Կալանավորվածները մեղադրվում են մաֆիայի հետ կապերի, թմրանյութերի վաճառքին մասնակցելու, շորթումների, զենք պահելու եւ այլ հանցագործությունների մեջ:

Մայիսի 23-ին հայտնի Է դարձել ֆուտբոլի երկրի առաջնության երկրորդ դիվիզիոնում պայմանավորված մրցախաղերի կազմակերպմանը «կամոռայի» մասնակցության աղմկահարույց հետաքննության մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում