Սիրիական Տարտուսում եւ Ջեբլայում ահաբեկչության զոհ Է դարձել ավելի քան 100 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավելի քան հարյուր մարդ Է զոհվել Միջերկրական ծովափի Տարտուս եւ Ջեբլա քաղաքները ցնցած մի շարք ահաբեկչական գործողություների հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA լրատվական գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Սիրիայի Լաթաքիա խոշորագույն նավահանգստային քաղաքի մերձակա Ջեբլա բնակավայրում չորս պայթյուն Է որոտացել: Զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

«Ջեբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները մի քանի ռեակտիվ արկեր են արձակել Ջեբլայի բնակելի թաղամասերի վրա: Ինչպես հաղորդել Է «Սուրիա» հեռուստաալիքը, հրթիռները պայթել են Հայ Էլ Իմարա թաղամասի ավտոկայանում: Եվս մեկ պայթյուն Է որոտացել, երբ շտապ օգնության մեքենաներն սկսել են դուրս բերել վիրավորներին. մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել Է տեղի «Ալ Ասաադ» հոսպիտալի մուտքի մոտ:

Դրա հետ միաժամանակ մի շարք պայթյուններ ցնցել են Տարտուսը՝ Սիրիայի՝ մեծությամբ երկրորդ նավահանգստային քաղաքը: Ականապատված ավտոմեքենան պայթեցվել Է նոր ավտոկայանի մոտ: Ինչպես նշում Է «Սուրիա» հեռուստաալիքը, մահապարտ ահաբեկիչը ներթափանցել Է նաեւ շենք եւ իրեն պայթեցրել բազմության մեջ:

Ըստ «Ամակ» գործակալության հաղորդման՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել Է այդ պայթյունների պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հայերեն English Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս