Հասարակական

Արմեն Մուրադյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստին

2 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը մասնակցում է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստին

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում մայիսի 23-ին կմեկնարկի Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 69-րդ նիստը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն վեհաժողովը միավորում է բոլոր անդամ պետություններին:

Նիստի ընթացքում կքննարկվեն առողջապահական տեսանկյունից առավել անվտանգ միջավայր ստեղծելու կարևոր նախադրյալները, համաշխարհային նշանակության առաջնահերթ խնդիրները, ինչպես նաև կմշակվեն աշխատանքի ուղղություններ, որոնք ցանկալի են, որպեսզի անդամ երկրներն ապագայում իրականացնեն:

Ասամբլեային որպես հրավիրված փոխնախագահ մասնակցում է նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ի դեպ, Հայաստանն առաջին անգամ է մասնակցում նիստին փոխնախագահող երկրի կարգավիճակով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

ՀՀ առողջապահության նախարարը հանդես կգա որպես եվրոպական տարածաշրջանի կողմից առաջադրված ասամբլեայի փոխնախագահ: Համաձայն կանոնադրության` Առողջապահության համաշխարհային ասամբլեան ընտրում է նախագահ և հինգ փոխնախագահ` ԱՀԿ յուրաքանչյուր տարածաշրջանից: Յուրաքանչյուր փոխնախագահ համանախագահելու է առողջապահության ասամբլեայի նիստեր: Հանդես գալով որպես փոխնախագահ` ՀՀ առողջապահության նախարարը նաև գլխավոր կոմիտեի անդամ է:

ԱՀԿ ասամբլեայի 69-րդ նիստը կանցկացվի մայիսի 23-28-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում