Միջազգային

Եգիպտացի զինվորականները հայտնաբերել են կորած A320-ի բեկորներ եւ ուղեւորների անձնական իրեր

1 րոպեի ընթերցում

Եգիպտացի զինվորականները հայտնաբերել են կորած A320-ի բեկորներ եւ ուղեւորների անձնական իրեր

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդրիայի ծովափից 295 կիլոմետր հեռավորության վրա գտնվել են մայիսի 19-ին կորած A320 ինքնաթիռի բեկորներ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել Է Twitter միկրոբլոգների սոցիալական ցանցում EgyptAir ավիաընկերության պաշտոնական Էջում:

«Եգիպտոսի զինված ուժերը մայիսի 20-ի վաղ առավոտյան Ալեքսանդրիայի ծովափից 295 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերել են կորած ինքնաթիռի բեկորներ եւ իրեր»,-նշվում Է հայտարարության մեջ:

Դրանում Egypt Air-ը նաեւ «ցավակցություն Է հայտնում զոհվածների ընտանիքներին եւ սգում այս ողբերգական միջադեպի կապակցությամբ»:

Ընկերությունն ընդգծել Է, որ «անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի իրադրությունը համակողմանիորեն կարգավորելու համար»: Նրա ճգնաժամային կենտրոնը շարունակում Է իրադրության մոնիթորինգը, փոխադրողը տեղի ունեցածի նոր մանրամասների մասին կծանուցի տեղեկատվության ստացման համեմատ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում