Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարին հորդորել է «Լեհիի օրենքով» հետաքննություն իրականացնել Ադրբեջանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ է արել «Լեհիի օրենքով» հետաքննություն սկսել Ադրբեջանի նկատմամբ, որն ապրիլի 2-7-ը Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացրած հարձակումների ժամանակ պատերազմական հանցագործություն է իրականացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Շերմանը հորդորել է անմիջապես դադարեցնել Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը` հաշվի առնելով Արցախի դեմ Ալիևի վարչակարգի կողմից իրականացվող հարձակումները:

«Ալիևի կառավարությունը շարունակում է հարձակումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հետ սահմանի ողջ երկայնքով, պարբերաբար սպառնում է վերսկսել լայնածավալ ռազմական գործողություններ և հրաժարվում է հաշվի առնելդիպուկահարներին հետ քաշելու ԱՄՆ և միջազգային հանրության կոչերը: Ադրբեջանը ոչ կարիք ունի, ոչ էլ արժանի է ամերիկյան ռազմական աջակցության»,- ասել է ԱՄՆ կոնգրեսականը մայիսի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիին ուղղած նամակում:

Ավելի վաղ Ադրբեջանի դեմ «Լեհիի օրենքով» հետաքննություն իրականացնելու կոչով էր հանդես եկել ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի անդամ Լորետա Սանչեսը:

«Լեհիի օրենքն» առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին: Այն ԱՄՆ պետդեպարտամենտին և պաշտպանության դեպարտամենտին արգելում է ռազմական օգնություն տրամադրել այն երկրի ռազմական միավորումներին, որն անպատժելի կերպով խախտում է մարդու իրավունքները: Հավատարիմ մնալով ամերիկյան արժեքներին` օրենքն օգնում է երաշխավորելու, որ ԱՄՆ հարկային դոլարները չեն օգտագործվում այն զորամիավորումների, անհատների կամ անվտանգության ուժերի կողմից, ովքեր խախտում են մարդու իրավունքներն ու պատերազմական հանցագործություններ են կատարում:

Հայերեն English Русский

Քննարկվել են Հայաստանի և Իտալիայի միջև ագրոպարենային ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները

ԿԸՀ նախագահը պարզաբանել է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ գլխավոր դատախազության միջնորդության մասին որոշումը

Հայաստանն ու Կանադան քննարկել են առաջնահերթ ուղղություններով երկկողմ օրակարգի հարստացման հեռանկարները

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին