Հասարակական

«Դեղերի մասին» նոր օրենքը հանգեցնելու է դեղերի որակի բարձրացմանը և գների նվազեցմանը. Արմեն Մուրադյան

2 րոպեի ընթերցում

«Դեղերի մասին» նոր օրենքը հանգեցնելու է դեղերի որակի բարձրացմանը և գների նվազեցմանը. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Դեղերի մասին» նոր օրենքի ընդունումից հետո Հայաստանում դեղերը պետք է էժանանան: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Առաջին անգամ Հայաստանում օրենքով ամրագրվել է, որ պետությունը խառնվելու է դեղերի շուկային: Այսինքն, պետությունը սկսելու է կանոնավորման գործընթաց առողջապահության նախարարության կողմից փոխհատուցվող դեղերի վերաբերյալ: Այս ամբողջ գործընթացը ոչ միայն որակապես փոխելու է իրավիճակը և բերելու է խստացման: Խստացվում են վարչական տույժերը չգրանցված, կեղծված դեղեր հայտնաբերելու դեպքում, ինչը բերելու է դեղերի որակի բարձրացմանը և գների նվազմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուրադյանը:

Նախարարը հավելեց, որ նոր օրենքը հնարավորություն է տալու պայքարել դեղերի շուկայում մենաշնորհների դեմ՝ հաշվի առնելով, որ տարանջատվում են մեծածախ և մանրածախ ցանցերը:

Հարցին՝ ինչո՞ւ հարևան Վրաստանում դեղերի գներն ավելի էժան են, քան Հայաստանում, նախարարը պատասխանեց. «Դրա պատճառը շատ պարզ է: Վրաստանում դեղերի վրա ավելացված արժեքի հարկ չի գործում: Բացի այդ, Վրաստանում դեղերի ներմուծման տրանսպորտային ուղիներն ավելի հարմարավետ են: Հայաստանում դեղերի ներմուծումն իրականացվում է ինքնաթիռով, իսկ Վրաստանում դա լինում է ծովային ճանապարհով, ավտոմեքենաներով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում