Քաղաքագետը Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական է համարում հայկական կողմի համար

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը դրական է գնահատում բանակցությունների վերսկսման համար հայկական կողմի առաջ քաշած նախապայմանները կյանքի կոչելու առումով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքագետը կարևորեց այն հանգամանքը, որ հանդիպման ընթացքում համանախագահող երկրների արտգործնախարարները շեշտել են, որ 1994թ. հրադադարի պայմանագրի և 1995թ. այդ պայմանագրի ամրապնդման համաձայնագիրը շարունակում են ուժի մեջ մնալ: «Դուք գիտեք, որ Ադրբեջանը ցանկանում էր հրաժարվել այդ պայմանագրերից և Լեռնային Ղարաբաղին ընդհանրապես դուրս թողնել, բայց մենք տեսանք, որ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները շեշտել են դրանց ուժի մեջ լինելն ու հրադադարը պահպանելու անհրաժեշտությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց քաղաքագետը:

Նա ընդգծեց, որ, հանդիպման արդյունքներից դատելով, կարելի է ասել, որ համանախագահող երկրները բանակցությունների վերսկսման համար հայկական կողմի առաջ քաշած նախապայմաններից գոնե երկուսը կատարելու պատրաստակամություն են ստանձնել: «Խոսքը հրադադարի պահպանման երաշխիքների և շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման մասին է: Հիմա կարևոր է, որպեսզի ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան հետևողական լինեն այս ուղղությամբ հստակ քայլեր կատարելու առումով, որի դեպքում գործընթացը կարող է առաջ շարժվել: Ընդհանուր առմամաբ կարող ենք ասել, որ հանդիպումը դիվանագիտական իմաստով դրական էր հայկական կողմի համար»,- ընդգծեց Մելիք-Շահնազարյանը:

Նա հավելեց նաև, որ շատ կարևոր է հետևել Ադրբեջանի գործողություններին, որը մեկ անգամ չէ, որ խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ցավոք, մենք տեսանք, որ գիշերը ևս մեկ զոհ ենք ունեցել Արցախում, ինչը խոսում է այն մասին, որ Ադրբեջանը կարող է շրջանցել նաև Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները»,- եզրափակեց քաղաքագետը:

Վիեննայումմայիսի16-իերեկոյանՀայաստանիՀանրապետությաննախագահՍերժ ՍարգսյանըևԱդրբեջանիՀանրապետությաննախագահԻլհամԱլիևըմասնակցելենԵԱՀԿ Մինսկիխմբիհամանախագահողերկրներիարտաքինգործերինախարարների նախաձեռնությամբևԱՄՆպետքարտուղարՋոնՔերիի,ՌԴարտգործնախարարՍերգեյ Լավրովի,ՖրանսիայիեվրոպականհարցերովպետքարտուղարԱրլեմԴեզիրի մասնակցությամբտեղիունեցածքննարկմանը:Հանդիպմանըմասնակցելեներկուերկրների արտաքինգործերինախարարներԷդվարդՆալբանդյանըևԷլմարՄամեդյարովը,դեսպաններ ԻգորՊոպովը(Ռուսաստան),ՋեյմսՈւորլիքը(ԱՄՆ),ՊիեռԱնդրիոն(Ֆրանսիա)ևԵԱՀԿ գործողնախագահիանձնականներկայացուցիչԱնջեյԿասպշիկը:ՔննարկվելենԼՂ հակամարտությանգոտումս.թ.ապրիլիսկզբինզինադադարիկոպիտխախտմանհետևանքով ստեղծվածլարվածիրավիճակըևդրանիցդուրսգալուուղիները:Համանախագահողերկրների ներկայացուցիչներըպնդելեն1994 թ.զինադադարիև1995 թ.զինադադարիամրապնդմանմասինհամաձայնագրերիանշեղիրագործմանանհրաժեշտությունը:Համաձայնությունէձեռքբերվելքայլերձեռնարկելուդրանցիրականացմանմշտադիտարկմանևմիջադեպերի հետաքննությանմեխանիզմիներդրման,ԵԱՀԿգործողնախագահիանձնականներկայացուցչի թիմիկարողություններիավելացման,հակամարտությանկարգավորմանբանակցային գործընթացիհնարավորվերսկսմանուղղությամբ:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում