Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների մասնակցությամբ Վիեննայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել պահպանել հրադադարի ռեժիմը, որը հաստատվել է 1994-1995 թվականների համաձայնագրերով: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում: «Համաձայնություն է ձեռք բերվել, որ ԵԱՀԿ-ն ձեռնամուխ լինի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման աշխատանքին: Առաջիկա ամիսներին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհստակեցնեն հաջորդ հանդիպման ժամկետները և վայրը, որպեսզի շարունակեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական լուծման հասնելու բանակցությունները»,-հայտարարել է Լավրովը:

Լրագրողի հարցին՝ հնարավոր է արդյոք փոխզիջում, Լավրովը պատասխանել է. «Կոմպրոմիսը միշտ է հնարավոր: Եթե նման հնարավորություն չլիներ, Ռուսաստանը, Ֆրանսիան ու ԱՄՆ-ը չէին աշխատի այդ ուղղությամբ: Կշարունակենք ամբողջական և բազմակողմ լուծում գտնելու ուղղությամբ աշխատանքը, կգնանք առաջ քայլ առ քայլ»:

Վիեննայի բանակցությունները կայացել են ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հանդիպմանը ներկայացված են եղել ԱԳ նախարարների մակարդակով, իսկ Ֆրանսիան՝ ԱԳ նախարարի առաջին տեղակալի:

Հայերեն English Русский

Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Արտաշատում բացվել է Ջոն և Տանյա Հովանեսյանների անվան մարզային ակնաբուժական ախտորոշման կլինիկան

Digitec-ը պետության և մասնավոր ոլորտի միջև համագործակցության վառ դրսևորում է. ՀՀ ԲՏԱԱԲ նախարար

Յուրաքանչյուր ոք կարող է առաջընթացի շղթային ավելացնել մեկ օղակ և միասին հասնել նոր հանգրվանի․ Երևանում մեկնարկել է «ԱՊՐԻ ֆորում 2026»-ը

Իրանը կողմ է փոխկապակցվածության գաղափարներին. Շիրղոլամին ԹՐԻՓՓ-ի հարցում հստակեցրել է իր երկրի դիրքորոշումը

Բուլղարիայի նախագահն ակնկալում է ԵՄ-ի ավելի մեծ դերակատարում Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների կարգավորման գործում. BTA

Գրիպի դեմ պատվաստանյութերն արդեն հասանելի են բոլոր պոլիկլինիկաներում, գործելու են նաև շարժական կենտրոններ

Զելենսկին կարող է գալ Մոսկվա, եթե ցանկանում է հանդիպել Պուտինի հետ. Պեսկով

Իրանի շուրջ տեղի ունեցող գործընթացները բավական մտահոգիչ են, անհամբեր սպասում ենք իրավիճակի կայունացմանը. ՀՀ վարչապետ

Ֆուտբոլիստ Սերգեյ Մուրադյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի ազգային թիմի առաջիկա խաղերը