Հասարակական

Հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք. Անդանիկ Մակարյան

1 րոպեի ընթերցում

 Հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք. Անդանիկ Մակարյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական զինված ուժերը պատրաստ են հետ մղել հակառակորդի ցանկացած սադրանք և արժանի հակահարված տալ նաև հայ-ադրբեջանական սահմանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վայքում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց 4-րդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը:

«Մենք պետք է միշտ պատրաստ լինենք հակառակորդի կողմից ցանկացած գործողության: Մենք ունենք այնպիսի հարևան, որը ցանկացած պահի կարող է լարվածություն առաջացնել հայ-ադրբեջանական սահմանին, իրավիճակը կարող է փոխվել ցանկացած պահի: Կարող ենք ունենալ նույն իրավիճակը, ինչ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում էր: Դրա համար մենք պետք է միշտ պատրաստ լինենք և պատրաստ ենք»,-ասաց Անդրանիկ Մակարյանը: Նա նաև հավելեց, որ թուրքին երբեք պետք չէ հավատալ` մեջբերելով Տեր Ավետիսի խոսքերը` «մի հավատա թուրքին այսօր և հավիտեանս հավիտենից»:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում