Միջազգային

Իսպանիայում այրվում Է մինչեւ 100 հազար ավտոանվադողերի աղբակույտը

2 րոպեի ընթերցում

Իսպանիայում այրվում Է մինչեւ 100 հազար ավտոանվադողերի աղբակույտը

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում լույս մայիսի 13-ի գիշերը խոշոր հրդեհ Է սկսվել ավտոանվադողերի աղբանոցում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Efe գործակալությունը:

Նրա տեղեկատվության համաձայն՝ բռնկման վայրը գտնվում Է Սեսենիա (Կաստիլիա լա Մանչայի ինքնավար մարզ) եւ Վալդեմորո (Մադրիդի ինքնավար մարզ) մունիցիպալիտետների միջեւ: Հրդեհն սկսվել Է տեղական ժամանակով ժամը մոտավորապես 01:20-ին (Երեւանի ժամանակով ժամը 03:20-ին): Անցյալ տարվա հոկտեմբեր ամսվա տվյալներով՝ աղբանոցում պահվում Էր շուրջ 100 հազար անվադող: Պատահարի վայրում աշխատում Է հրշեջների 21 բրիգադ եւ երկու ուղղաթիռ:

Ներկայում բռնկման օջախի վրա բարձրանում են թանձր սեւ ծխի քուլաները: Հրդեհից տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել: Մերձակա բնակավայրերի բնակիչներին դեռ չեն տարահանել, սակայն Սեսենիայի մունիցիպալիտետի իշխանությունները թագավորության հպատակներին հորդորել են դուրս չգալ տներից եւ պատուհանները փակ պահել, որպեսզի թունավոր ծուխը չթափանցի կացարաններ: Բացի այդ, չեղարկվել են տեղի դպրոցներից մեկի պարապմունքները:

Երկու ինքնավար մարզերի կառավարությունների նախագահներն արդեն չեղարկել են մայիսի 13-ին պլանավորած ծրագրերը, որպեսզի հետեւեն վթարային-փրկարարական ծառայությունների աշխատանքին: Հրդեհի առաջացման պատճառները դեռեւս ճշտվում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում