Հասարակական

Արմեն Մուրադյանը հերքում է զինծառայողների բուժման միջոցների բացակայության մասին հրապարակումները

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը հերքում է զինծառայողների բուժման միջոցների բացակայության մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հերքում է ռուսական «Կոմերսանտ» պարբերականի այնհրապարակումը, թե ապրիլյան պատերազմի հետևանքով այրվածքներ ստացած զինծառայողների բուժման համար անհրաժեշտ միջոցներ չեն եղել Հայաստանում և արտահերթ կարգով Ռուսաստանից են բերվել:

«Առաջին անգամ եմ լսում, բազմաթիվ շահարկումներ են լինում, պետք է զերծ մնալ նման շահարկումներից: Այն դեղերը, որնք անհրաժեշտ են զինծառայողների բուժման համար, այս պահին կան: Մեր զինծառայողները ստանում են ամենաբարձր մակարդակի բուժօգնություն: Ինչ վերաբերում է այրվածքներին, մենք այրվածքային կենտրոնում ունենք երկու ծանր հիվանդ, որոնց մոտ կարող ենք դրական առաջընթաց գրանցել» ,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ հույս հայտնելոց, որնրանք շուտով կվերականգնվեն: Արդեն իսկ իրականացվում են նաև նրանց պլաստիկ վիրահատությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում