Քաղաքականություն

Արցախի անկախացման ճանաչումը հնարավոր է միայն պատերազմի դեպքում. Ալեքսանդր Իսկանդարյան

2 րոպեի ընթերցում

Արցախի անկախացման ճանաչումը հնարավոր է միայն պատերազմի դեպքում. Ալեքսանդր Իսկանդարյան

ԵՐԵՎԱՆ 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ օրերս Հայաստանի կողմից Արցախի անկախացման ճանաչում, առավել ևս՝ միացում ՀՀ-ին, տեղի չի ունենա: Դա հնարավոր է միայն լայնամասշտաբ պատերազմի սկսվելու դեպքում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման համոզմունք է հայտնել «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումները, որոնք, ըստ նրա, հիմա կապված են հենց Ղարաբաղի շուրջ կատարվող իրադարձությունների հետ: «Կա բանակցային գործընթաց վերսկսելու որոշակի հնարավորություն, ինչի պատճառով ԼՂՀ անկախացում չի լինի: Արցախի պաշտոնական միացումը Հայաստանին միջազգային հանրության կողմից կընկալվի իբրև ագրեսիա»,- հավելեց նա: Ըստ Իսկանդարյանի՝ միջազգային հանրությունն ընկալում է Արցախն իբրև ադրբեջանական տարածքի մաս, որի շուրջ ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացը:

Մյուս կողմից՝ քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի, սակայն ժամանակ առ ժամանակ շարունակելու է սրել իրավաճակը, ինչը դժվար կլինի կանխարգելել: «Ապրիլյան էսկալացիայի նպատակն էր մի քանի գյուղ գրավել, այլ ոչ թե պատերազմ սկսել »,- նշեց Իսկանդարյանը:

Նա հավելեց, որ 1994թ. ստորագրված հրադադարը դեռ համարում է օրակարգային, քանի որ դրանից ու Մադրիդյան սկզբունքների գաղափարախոսությունից բացի ուրիշ ոչինչ մենք չունենք. այլ խնդիր է, որ դրան չեն հետևում:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում