Ադրբեջանն իր բաղձալի նպատակներին հասնելու համար պետք է ճանաչի ԼՂՀ-ն և վերադարձնի օկուպացված տարածքները. ՀՀ ԱԳՆ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանն իր բաղձալի նպատակներին հասնելու համար պետք է առաջին հերթին ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և վերադարձնի իր կողմից օկուպացված Արցախի տարածքները: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

«Ադրբեջանը ԼՂ հակամարտության կարգավորման ողջ փաթեթից փորձում է մշտապես դուրս բերել միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, դա նաև վկայում է Էլմար Մամեդյարովի՝ Գերմանիայում երեկ արած հայտարարությունը: Շատ կարևոր է արձանագրել հետևյալը. մինչև տարածքային հարցերն առաջ քաշելն Ադրբեջանը պարտավոր է առնվազն վերադարձնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության` իր կողմից օկուպացված տարածքները և ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ճանաչելով, նա կունենա այն սուբյեկտը, որն իրավազոր է քննարկել տարածքային հարցեր: ՀՀ-ն չի կարող այդպիսի հարցեր լուծել ԼՂ-ի փոխարեն: Սա է ամենակարճ ճանապարհը, որպեսզի Ադրբեջանը հասնի իր բաղձալի նպատակին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Քոչարյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը պետք է ԼՂՀ-ին վերադարձնի Մարտունու շրջանի, Մարտակերտի շրջանի հատվածները, ինչպես նաև Շահումյանը:

Միաժամանակ, Քոչարյանն ընդգծեց, որ առ այսօր Ադրբեջանը բանակցային գործընթացն ակնհայտորեն օգտագործել է իր ապատեղեկատվությունը տարածելու, քարոզչությունն առաջ տանելու, սպառազինվելու և հարցի ուժային լուծման նախապատրաստվելու համար: Դա, ըստ փոխարտգործնախարարի, ապացուցեցին նաև ապրիլյան դեպքերը: «Չնայած իր չհաջողված բլից կրիգին, ակնհայտ չի երևում, որ Ադրբեջանի մոտեցումներում կան փոփոխություններ: Այդ տեսակետից մենք պետք է միշտ պատրաստ լինենք նոր արկածախնդրության, այն, ինչն այսօր կոչվում է բանակցություններ, որոնք ըստ էության չկան, դրանցում առաջնային շեշտադրումը պետք է դրվի հրադադարի ռեժիմի ամրապնդման վրա»,- ասաց Քոչարյանը:

Հայերեն العربية English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում