Միջազգային

ԻՊ-ն ստանձնել Է Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ն ստանձնել Է Բաղդադում ահաբեկչության պատասխանատվությունը, որի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիաներով բնակեցված Բաղդադի Սադր սիթի շրջանի շուկայում իրականացված պայթյունի հետեւանքով ավելի քան 60 մարդ Է զոհվել, եւս գրեթե 100 հոգի վերքեր են ստացել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Զանգվածային լրատվամիջոցները նշում են, որ հօդս Է ցնդել պայթանյութով հանդերձված ավտոմեքենան: Այդ պահին քաղաքում պիկ ժամ Էր, ուստի պայթյունի շրջանում շատ մարդիկ Էին գտնվում:

Վիրավորներից շատերի վիճակն օրհասական Է:

Պայթունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: ԻՊ-ն նախկինում Էլ Էր հարձակումներ կազմակերպում այն շրջաններում, որտեղ առավելապես շիաներ են բնակվում, որոնց խմբավորումը համարում Է հերետիկոսներ:

Լուսանկարը` REUTERS

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում