Միջազգային

Իրաքում սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Աբու Վահիբը. Պենտագոն

1 րոպեի ընթերցում

Իրաքում սպանվել է ԻՊ-ի պարագլուխներից մեկը՝ Աբու Վահիբը. Պենտագոն

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոալիցիայի ուժերի օդային հարվածից սպանվել է Իրաքի Անբարի նահանգում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման պարագլուխ Աբու Վահիբը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Կուկի խոսքով՝ ավտոմեքենայի գնդակոծման հետեւանքով, որում գտնվում էր Վահիբը, սպանվել են եւս երեք զինյալներ:

Ավելի վաղ արդեն մի քանի անգամ հաղորդումներ են ստացվել նրա մահվան մասին, որոնք այնուհետեւ չեն հաստատվել:

«Ալ Քաիդայի» նախկին անդամ Աբու Վահիբը ամերիկյան ուժերի կողմից ձերբակալվել էր Իրաքում եւ դատապարտվել մահապատժի, բայց 2012 թվականին նրան հաջողվել էր փախչել:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում