Շոտլանդիայի ընտրություններում վստահորեն հաղթում են ազգայնականները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը առաջատարն Է երկրի խորհրդարանական ընտրություններում: «Գերհինգշաբթի» կայացած քվեարկության նախնական արդյունքներով՝ նրա օգտին իրենց ձայնը տվել Է ընտրողների 46,5 տոկոսը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Արդեն հայտնի են 129 պատգամավորական մանդատներից 93-ի տերերը: Դրանցից 58-ը բաժին Է հասնում շոտլանդացի ազգայնականներին: Ընտրություններին մասնակցությունը կազմել Է 55,5 տոկոս:

Շոտլանդիայում նկատելի հաջողության Է հասել նաեւ Պահպանողական կուսակցությունը, որը հավաքում Է ձայների 21,9 տոկոսը: Դա փոքր-ինչ պակաս Է, քան Լեյբորիստական կուսակցության արդյունքը (22,7 տոկոս), որի դիրքերը Շոտլանդիայում ավանդաբար ավելի ուժեղ Էին:

Դրա հետ մեկտեղ պահպանողականներին ավելի շատ պատգամավորական մանդատներ են բաժին հասնում, քան լեյբորիստներին՝ ներկա պահին՝ 16՝ 11-ի դիմաց: Սա շոտլանդացի պահպանողականների զգալի հաջողությունն Է. նրանք նոր խորհրդարանում 8 տեղով ավելի են ստանում, քան նախորդ ընտրությունների արդյունքում, այն դեպքում, երբ լեյբորիստները՝ 13-ով պակաս:

Ընտրություններում հաղթող Շոտլանդիայի ազգային կուսակցության առաջնորդ Նիկոլա Սթերջենը Միացյալ Թագավորությունից Շոտլանդիայի անջատման հետեւողական կողմնակիցն Է: Նա քանիցս պնդել Է առաջիկա տարիներին այդ հարցի շուրջ նոր հանրաքվեի անցկացումը, չնայած Լոնդոնի առարկություններին:

Սթերջենի խոսքով՝ նման հանրաքվեն անխուսափելի կլինի Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու դեպքում: Շոտլանդիայի ազգային կուսակցությունը հանդես Է գալիս հօգուտ այն բանի, որ Շոտլանդիան մնա ԵՄ-ի կազմում:

«Գերհինգշաբթի» բրիտանացիներն ընտրել են Շոտլանդիայի խորհրդարանի, Ուելսի ասամբլեայի, Հյուսիսային Իռլանդիայի ասամբլեայի, ինչպես նաեւ Անգլիայի 124 մունիցիպալ խորհուրդների անդամներին: Նաեւ այդ օրը կայացել են խոշոր քաղաքների, այդ թվում՝ Լոնդոնի, Բրիստոլի եւ Լիվերպուլի քաղաքագլուխների ընտրությունները: Այդ ընտրությունների արդյունքները պետք Է ամփոփվեն մայիսի 6-ին:

Հայերեն Русский

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան