Հայ զինվորները ռազմաքաղաքական և աշխարհաքաղաքական կարևոր խնդիրներ են լուծել. Սամվել Նիկոյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ռազմական ագրեսիայի նպատակն էր գրավել կենսական նշանակության տարածքներ և բանակցային գործընթացում պարտադրել իր պայմանները:

Մայիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: «Ադրբեջանը ցանկանում էր շատ արագ գրավել անհրաժեշտ քանակի տարածքներ ու հասնել Ստեփանակերտ: Դրա մասին են վկայում այն փաստաթղթերը, որոնք գտնվում են մերոնց ձեռքին: Նրանք ցանկանում էին գրավել իրենց համար կենսական տարածքներ, որպեսզի կարողանային բանակցային գործընթացում պարտադրել իրենց պայմանները: Միջազգային միջնորդ կազմակերպությունները, համանախագահները, նրանց լղոզված հայտարարությունները, ըստ էության, Ադրբեջանին թույլ տվեցին իրականացնել այն, ինչ ցանկանում էր: Սակայն Ադրբեջանը չկարողացավ լուծել այն խնդիրը, որի համար դիմեց նման ագրեսիայի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Նիկոյանը:

Նիկոյանն այն կարծիքին է, որ քառօրյա պատերազմից հետո բոլորովին նոր իրավիճակ է առաջացել: Նրա խոսքով՝ հնարավոր է, որ ռազմական գործողությունների առաջին օրերին միջնորդ երկրներից շատերը սկսել են մտածել, որ մի քանի օրից Հայաստանն օգնության խնդրանքով դիմելու է իրենց: «Բայց հայկական բանակը կարողացավ արժանի հակահարված տալ հակառակորդին և հետ շպրտել նրան: Առաջին հայացքից մեր զինվորներն անում էին շատ պարզ բան՝ պաշտպանում էին իրենց հայրենիքը, սակայն իրականում նրանք աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական կարևոր խնդիրներ են լուծել: Մեր զինվորները կարողացել են շատ պետությունների խաղաքարտերը խառնել, իսկ հայկական կողմին հնարավորություն են ընձեռել ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով բանակցությունների վերսկսման հնարավորությանը՝ Սամվել Նիկոյանն ընդգծեց, որ անիմաստ է խոսել բանակցային գործընթացի մասին, երբ զուգահեռաբար ռազմական գործողություններ են ընթանալու: «Այն վստահության առաջարկները, որ հայկական կողմն առաջ է քաշել բանակցությունները վերսկսելու համար, արդարացված են, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են: Մենք բանակցությունների կողմնակից ենք, սակայն բանակցությունների մասին խոսելու համար վստահության երաշխիքներ են հարկավոր»,-ասաց նա:

Խոսելով Հայաստանի կողմից ԼՂ անկախության ճանաչման նպատակահարմարության մասին՝ պատգամավորը նկատեց, որ դա կլինի այն պահին, երբ Ադրբեջանը հերթական անգամ ռազմական ագրեսիայի կդիմի:

Հայերեն Русский

Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին

ԱՀԿ-ն հայտնել է, որ էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1000-ը

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ կներկայացվի հուլիսի 22-ին

Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին

Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի մինչև 16 տարեկանների բասկետբոլի թիմին

Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը

Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող մատուռում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ