Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ օրն ամեն տարի նշվում Է 1992 թվականից:

1992 թվականի այս օրը Եվրոպայի 17 երկրների սահմանափակ հնարավորություններով մարդիկ անցկացրեցին պայքարի օր հանուն հաշմանդամների իրավունքների պաշտպանության եւ ֆիզիկական, հոգեկան կամ զգայական սահմանափակումներով մարդկանց խտրականության դեպքերի բացառման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատումներով՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ ինչ-որ ձեւի հաշմանդամություն ունի, ինչը համապատասխանում Է աշխարհի բնակչության գրեթե 15 տոկոսին: Ավելի քան 100 միլիոն հաշմանդամներ երեխաներ են:

2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ում ընդունվել Է մարդու իրավունքների բնագավառում XXI դարի առաջին համակողմանի պայմանագրերից մեկը՝ Հաշմանդամների իրավունքների կոնվենցիան:

Կոնվենցիայի հիմնարար սկզբունքների թվում են մարդկային արժանապատվության եւ անկախության, նրա անձնական ինքնուրույնության, ներառյալ իր սեփական ընտրությունն անելու ազատության հարգումը, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ներգրավումը հասարակության կյանքում, հնարավորությունների հավասարությունը, տղամարդկանց եւ կանանց հավասարությունը:

Կոնվենցիան ստորագրել Է 159 պետություն, վավերացրել՝ 156-ը:

Հայերեն English Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ