Հասարակական

Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

2 րոպեի ընթերցում

Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 5-ին նշվում Է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ օրն ամեն տարի նշվում Է 1992 թվականից:

1992 թվականի այս օրը Եվրոպայի 17 երկրների սահմանափակ հնարավորություններով մարդիկ անցկացրեցին պայքարի օր հանուն հաշմանդամների իրավունքների պաշտպանության եւ ֆիզիկական, հոգեկան կամ զգայական սահմանափակումներով մարդկանց խտրականության դեպքերի բացառման:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գնահատումներով՝ ավելի քան մեկ միլիարդ մարդ ինչ-որ ձեւի հաշմանդամություն ունի, ինչը համապատասխանում Է աշխարհի բնակչության գրեթե 15 տոկոսին: Ավելի քան 100 միլիոն հաշմանդամներ երեխաներ են:

2006 թվականի դեկտեմբերի 13-ին ՄԱԿ-ում ընդունվել Է մարդու իրավունքների բնագավառում XXI դարի առաջին համակողմանի պայմանագրերից մեկը՝ Հաշմանդամների իրավունքների կոնվենցիան:

Կոնվենցիայի հիմնարար սկզբունքների թվում են մարդկային արժանապատվության եւ անկախության, նրա անձնական ինքնուրույնության, ներառյալ իր սեփական ընտրությունն անելու ազատության հարգումը, սահմանափակ հնարավորություններով մարդկանց ներգրավումը հասարակության կյանքում, հնարավորությունների հավասարությունը, տղամարդկանց եւ կանանց հավասարությունը:

Կոնվենցիան ստորագրել Է 159 պետություն, վավերացրել՝ 156-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում