ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ջեբհաթ ան նուսրա» խմբավորման ահաբեկիչները Սիրիայում հարձակվել են Խվեյն գյուղի վրա, որը գտնվում Է Իդլիբի նահանգի հյուսիսարեւմտյան շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով SANA լրատվական գործակալությանը, զինյալները սպանում Էին կառավարության կողմնակիցների ընտանիքների անդամներին: Գործակալության տվյալներով՝ զոհվել Է 15 մարդ, այդ թվում՝ չորս երեխա:
Բնակիչների կողմից կանչված աշխարհազորայինները ծայրահեղականներին դուրս են մղել գյուղից: Մարտերի ընթացքում սպանվել Է առնվազն 25 արմատական:
Խվեյնը 25 կիլոմետր Է հեռու Խան Շեյխուն քաղաքից, որը ելուզակային կազմավորումների պատվարն Է համարվում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը` ТАСС