Քաղաքականություն

Ադրբեջանը ռազմական օբյեկտներ է տեղակայել բնակեցված շրջաններում. ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանը ռազմական օբյեկտներ է տեղակայել բնակեցված շրջաններում. ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, խախտելով միջազգային իրավունքի նորմերը, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂՀ ՊՆ հայտարարության մեջ նվում է. «ԼՂՀ զինված ուժերի համար նկարներում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, Հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության Հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում