ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է Հունգարիայի գլխավորդատախազ Թոմաս Կովաչին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Հունգարիայի գլխավոր դատախազ Թոմաս Կովաչին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ողջունելով երկու երկրների դատախազության համակարգերի փոխգործակցությունը, ՀՀ նախագահն ասել է, որ աշխարհում տեղի ունեցող գլոբալիզացիոն գործընթացներին զուգընթաց հանցագործությունները եւս ընդլայնում են իրենց սահմանները, եւ ավելի ու ավելի է կարեւորվում տարբեր երկրների իրավապահ մարմինների համագործակցությունը: Նա նաեւ նշել է, որ Հայաստանի դատախազության համակարգում ներկայում լուրջ բարեփոխումներ են իրականացվում: Հայաստանի եւ Հունգարիայի դատախազները տեղեկացրել են, որ այսօր ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, որի նախապատրաստական աշխատանքները տեւել են շուրջ յոթ տարի: Նրանց խոսքով, ստորագրված փաստաթուղթը հնարավորություն կտա ակտիվացնել երկու երկրների իրավապահ մարմինների գործակցությունը դատախազական գործունեության բոլոր ոլորտներում: Թոմաս Կովաչը միաժամանակ նշել է, որ 2004 թ-ից Հունգարիան Եվրամիության անդամ է, եւ իրենք կարող են հայկական կողմին փոխանցել այդ տարիների ընթացքում Եվրամիությունում ձեռք բերած փորձը: Ըստ Ռոբերտ Քոչարյանի, Հունգարիայի դատաիրավական համակարգը բավականին երկար ժամանակ հայ հասարակության ուշադրության կենտրոնում էր` կապված հայ սպա Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության գործի հետ, եւ հանցագործը ստացավ իր արժանի պատիժը:

Հայերեն

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Աշխարհի առաջնությանն ընդառաջ հունահռոմեական ոճի մեր ըմբիշները լավ մարզավիճակում են. Արմեն Բաբալարյան

Տիգրան Ավինյանը՝ Երևանի և Բիշքեկի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու համաձայնագրի մասին

Սադիր Ժապարովը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

ՀՀ պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» IX միջազգային ֆորումին

COP17-ին ընդառաջ Երևանում հանդիպել են Հայաստանի և Կիպրոսի շրջակա միջավայրի նախարարները

Երևանում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում