Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կհրապարակի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության մասին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զեկույց կհրապարակի գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտադիր Է ապրիլի վերջին զեկույց հրապարակել գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված Է միջազգային անվտանգության հարցերին նվիրված մոսկովյան հինգերորդ խորհրդաժողովի մասնակիցներին գլխավոր քարտուղարի հղած ուղերձում:

«Այս ամսվա վերջին ես զեկույց կհրապարակեմ գլոբալ հակաահաբեկչական ռազմավարության իրականացման մասին, որում վերլուծվում են գոյություն ունեցող խնդիրները եւ նախանշված Է հետագա քաղաքականությունը»,-ասված Է ուղերձում:

Գլխավոր քարտուղարը հիշեցրել Է, որ ահաբեկչության եւ ծայրահեղականության մասշտաբների աճի պայմաններում ՄԱԿ-ի անդամ պետություններին առավել արդյունավետ աջակցություն ցուցաբերելու համար ինքը համակարգման ամրապնդում Է նախաձեռնել կազմակերպության շրջանակներում: Մասնավորապես, ակտիվացվել Է հակաահաբեկչական միջոցառումների իրականացման նպատակային խմբի գործունեությունը, որի կազմի մեջ մտնում են 38 ստորաբաժանումներ:

Պան Գի Մունն իր ուղերձում ահաբեկչությունը համարել Է «մեր ժամանակի առավել լուրջ մարտահրավերներից մեկը»: Նրա խոսքով՝ «ահաբեկիչներն ուղղակիորեն ոտնձգություն են կատարում ՄԱԿ-ի կանոնադրության եւ մարդու իրավունքների համընդհանուրր հռչակագրի դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում