Միջազգային

Ակապուլկոյում 155 դպրոցներից 100-ը փակվել են բռնությունների սաստկանալու պատճառով

2 րոպեի ընթերցում

Ակապուլկոյում 155 դպրոցներից 100-ը փակվել են  բռնությունների սաստկանալու պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեքսիկայի արեւմուտքի Գեռերոյի նահանգի Ակապուլկո քաղաքում դպրոցների գրեթե երկու երրորդը ժամանակավորապես դադարեցրել են պարապմունքները բռնության հերթական պոռթկման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին այս մասին հայտնել Է տարածաշրջանի նահանգապետ Էկտոր Աստուդիլիոն: Նա քաղաքացիներին հորդորել Է հանդարտվել ու վերադառնալ սովորական կյանքի:

Ակապուլկո՝ Խաղաղ օվկիանոսի ափի հանրաճանաչ առողջավայր, իշխանությունները վերջին ամիսներին մի քանի անգամ ֆեդերալ ոստիկանության եւ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումներ են ուղարկել: Այնուամենայնիվ, նրանց առայժմ չի հաջողվել կարգ ու կանոն հաստատել քաղաքում:

2015 թվականի արդյունքներով՝ Հասարակական անվտանգության եւ քրեական արդարադատության քաղաքացիական խորհուրդ ոչ կառավարական կազմակերպության փորձագետներն Ակապուլկոն ճանաչել են Մեքսիկայի ամենավանգավոր քաղաքը: Կանխամտածված սպանությունների քանակն այնտեղ հասել Է 104,7 դեպքի 100 հազար բնակչի հաշվով:

Ընթացիկ տարում Ակապուլկոյում անվտանգության ոլորտում դրությունը չի բարելավվել: Հասարակական անվտանգության նախարարության տեղեկատվության համաձայն՝ հունվարի մեկից մինչ այժմ քաղաքում կատարվել Է 331 կանխամտածված սպանություն, ինչը դարձել Է այդ կարգի գրեթե ամենաբարձր ցուցանիշն ամբողջ երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում