Հակառակորդը վերջին 1,5 տարվա ընթացքում ավելի քան 180 դիվերսիոն փորձ է կատարել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացրել է ավելի քան 180 դիվերսիոն ներթափանցման փորձ և դիվերսիա: Այս մասին Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում նշեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը գրեթե ամեն օր նոր ուժեր է բերել առաջանագիծ: Օր է եղել, որ 10 դիվերսիա է եղել: Ամեն օր սպասել ենք հարձակման»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարի խոսքով` պատերազմն ունի իր կանոնները: «Մինչև առաջնագծում չլինեք, չեք կարող նորմալ գնահատական տալ»,-շեշտեց նա:

Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` հակառակորդին պետք չէ թերագնահատել, նա աշխատում է իր սխալների վրա: Այս դեպքում անհրաժեշտ է մեկ կամ երկու քայլ առաջ լինել:

Հայերեն English Русский

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ