Քաղաքականություն

Էդվարդ Լաքը քաղաքական առաջնորդներին կոչ է անում փոքրամասնություններին թիրախ չդարձնել

1 րոպեի ընթերցում

Էդվարդ Լաքը քաղաքական առաջնորդներին կոչ է անում փոքրամասնություններին թիրախ չդարձնել

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որտեղ էլ մարդիկ ապրելու լինեն`իրենց քաղաքական առաջնորդներից պետք է պատասխանատվություն պահանջեն, որպեսզի նրանք թիրախ չդարձնեն փոքրամասնություններին: Այս մասին Aurora Dialogues քննարկումների ընթացքում նշեց Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային եւ հանրային հարաբերությունների պրոֆեսոր, դոկտոր Էդվարդ Լաքը:

«Գոյություն ունի համաձայնություն, որ պետությունը պետք է պատասխանատվություն կրի իր տարածքում ապրող բնակչության նկատմամբ, նաև միջազգային պարտավորություններ: Երբ նայում ենք փախստականներին, տեսնում ենք, որ լուծման կարոտ հարցերի թիվն ավելի է շատանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Էդվարդ Լաքը:

Նրա խոսքով`քաղաքական առաջնորդները պետք է թիրախ չդարձնեն փոքրամասնություններին, նրանց խնդիրները:

«Պետք է նրանց ամեն օր ենթարկենք քաղաքական պատասխանատվության այն հարցերի շուրջ, որոնք մեզ կարևոր են թվում, որոնց շուրջ որոշումներ են կայացվում, պետք է հետևենք, թե ինչպես է կառավառությունը նայում այդ հարցերին: Դրանք ազդում են մեր հայրենակիցների կյանքի վրա»,-նշեց նա:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում