Life

Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է

1 րոպեի ընթերցում

Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան ճանաչված դերասան և ռեժիսոր Ջորջ Քլունին արդեն Հայաստանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նա ժամանել է Երևան` ապրիլի 24-ին մասնակցելու «Ավրորա» մրցանակի հանձնման արարողությանը:

Ավելի վաղ մրցանակաբաշխությանը ժամանելու նպատակով Հայաստան է ժամանել ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը:

«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից եւ ի երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին: Մրցանակին արժանանալու է մերօրյա այն հերոսը, որն օգնում է մարդկանց՝ անձնվիրաբար եւ բացառիկ ջանքերով: Դափնեկիրն ստանալու է 100.000 ԱՄՆ դոլարի պարգեւ եւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն. 1.000.000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհի ներկայացնելով իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ «Ավրորա» մրցանակը շնորհվելու է ամեն տարի՝ ապրիլի 24-ին, Երեւանում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում