Life

Չինացի գիտնականներն Ալցհայմերի հիվանդության բուժման նոր եղանակ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Չինացի գիտնականներն Ալցհայմերի հիվանդության բուժման նոր եղանակ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոնկոնգի գիտության եւ տեխնիկայի համալսարանի հետազոտողները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է մարդու օրգանիզմում հայտնաբերել սպիտակուց, որի միջոցով կարելի Է բարձրացնել Ալցհայմերի հիվանդության բուժման արդյունավետությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 22-ին այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:

«Մեզ հաջողվել Է պարզել, որ սպիտակուցի այդ տեսակն արդյունավետ կերպով նվազեցնում Է ճանաչողական գործառույթների խանգարումը եւ թեթեւացնում Է հիվանդության ախտանիշերը: Մկների վրա կատարված փորձերը հաստատել են մեր ենթադրությունները»,- հայտարարել Է ծրագրի ղեկավար Ե Յույժուն՝ նշելով, որ գիտնականներն այժմ կատարում են գիտափորձի արդյունքների ադապտացման եւ կլինիկական պրակտիկայում դրանց ներդրման աշխատանքներ:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այժմ աշխարհում Ալցհայմերի հիվանդությամբ տառապում Է ավելի քան 46 միլիոն մարդ: Մասնագետների հաշվարկներով՝ մինչեւ 2050 թվականն այս թիվը կարող Է կազմել 130 միլիոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում