Արմեն Մուրադյանը հանդիպել է «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահի հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հանդիպել է «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանի հետ, որի ընթացքում քննարկվել են մարդասիրական օգնության ճանապարհով Հայաստանի Հանրապետության և Արցախի առողջապահական համակարգերին դեղերով և բժշկական պարագաներով ապահովելու գործընթացի կանոնակարգմանը վերաբերող հարցեր։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Հարութ Սասունյանը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին ներկայացրեց, որ ղարաբաղա-ադրբեջանական քառօրյա պատերազմի ընթացքում իրենց կազմակերպությունը մարդասիրական օգնության մեծաթիվ առաջարկներ է ստացել։ Մասնավորապես, մեծածավալ օգնություն են տրամադրել հիմնադրամի վաղեմի գործընկերներից ամերիկյան CMMB (Catholic Medical Mission Board), ինչպես նաև AmeriCares և Direct Relief Inernational կազմակերպությունները։

Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին նախարարության և «Հայաստան Արցախ» հիմնադրամի հետագա համատեղ աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։ «Հայաստան Արցախ» հիմնադրամի նախագահը շեշտեց, որ վերջին շրջանում նախարարության հետ համագործակցությունը առավել արդյունավետ և նպատակային է դարձել։

Արմեն Մուրադյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ստեղծված վիճակում առաջին իսկ օրից ՀՀ առողջապահության նախարարության համակարգված աշխատանքները` վիրավորներին բժշկական օգնությությունն արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

Ի դեպ, CMMB կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին Հայաստանում են։ Նրանք կծանոթանան Հայաստանի առողջապահական համակարգի վերջին զարգացումներին, նոր մարտահրավերներին, ինչպես նաև կհստակեցնեն իրենց կողմից տրամադրվող օգնության հետագա ուղղվածությունը:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան