Լագարդը, դի Կապրիոն եւ Ցուկերբերգը գլխավորել են աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը. Time
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քրիստին Լագարդը, Լեոնարդո դի Կապրիոն, Մարկ Ցուկերբերգը եւ նրա տիկինը՝ Պրիսցիլա Չանը, գլխավորել են աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց ամենամյա վարկանիշը, որը կազմվում Է ամերիկյան Time հանդեսի խմբագրության կողմից:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որն ապրիլի 21-ին զետեղվել Է հրատարակության պաշտոնական կայքում:
Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը ցուցակը գլխավորել Է «առաջնորդներ» կատեգորիայում, դերասան Լեոնարդո դի Կապրիոն՝ «կուռքեր», Մարկ Ցուկերբերգը եւ Պրիսցիլա Չանը՝ «տիտաններ» կատեգորիայում:
Time-ն առաջին անգամ աշխարհի 100 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը հրապարակել Է 1999 թվականին: Ինչպես պարզաբանում են հանդեսի ներկայացուցիչները, ցուցակում, որպես կանոն, տեղ են գտնում այն մարդիկ, որոնց գործունեությունն առավել մեծ չափով Է ներգործում աշխարհի իրադրության վրա:
Դրանում կարող են ընդգրկվել նաեւ տարբեր կազմակերպություններ, միավորումներ եւ հավաքական կերպարներ:
Ընդսմին, ինչպես նշվում Է, խմբագրության ընտրությունը կարող Է զգալիորեն տարբերվել ընթերցողներից կարծիքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: