Միջազգային

130-ից ավելի մարդ է տուժել Մեքսիկայի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից, կան զոհեր

1 րոպեի ընթերցում

130-ից ավելի մարդ է տուժել Մեքսիկայի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունից, կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 130-ից ավելի մարդ է տուժել Մեքսիկայի Վերակրուսի նահանգի նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, զոհվել է առնվազն երեք մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ուժգին պայթյունը որոտացել է ապրիլի 20-ին Petroquimicia Mexicana de Vinilo-ի գործարանում, որի սեփականատերերից մեկը Pemex ընկերությունն է:

Վերակրուսի նահանգապետ Խավիեր Դուարտեն կարգադրել է ապրիլի 21-ին դադարեցնել դպրոցական պարապմունքները նահանգի վեց մունիցիպիաներում: Մեքսիկայի նախագահի ցուցումով՝ Pemex-ի ղեկավար Խոսե Անտոնիո Գոնսալես Անայան եւ քաղաքացիական պաշտպանության ուժերի ազգային համակարգող Ֆելիպե Պուենտեն ուղեւորվել են արտակարգ պատահարի վայր:

Pemex նավթընկերության ղեկավարը չի բացառել, որ պայթյունի զոհերի թիվը կարող է ավելանալ:

«Առայժմ հաստատված է միայն երեք մարդու զոհվելը, բայց միանգամայն հնարավոր է, որ գիշերվա ընթացքում այդ թիվը կաճի»,- հայտարարել է նա մամուլի ասուլիսում:

Pemex-ը նաեւ հայտնել է 136 վիրավորների մասին: Նրանցից 88 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Տարհանվել է շուրջ 2 հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում