Միջազգային

Բրիտանական խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել ԻՊ-ի գործողությունները Սիրիայում եւ Իրաքում

1 րոպեի ընթերցում

Բրիտանական խորհրդարանը ցեղասպանություն է ճանաչել ԻՊ-ի գործողությունները Սիրիայում եւ Իրաքում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի խորհրդարանը ապրիլի 20-ին միաձայն ցեղասպանություն է ճանաչել Սիրիայում եւ Իրաքում էթնիկական եւ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Պահպանողական կուսակցությունից պատգամավոր Ֆիոնա Բրյուսը, որը հանդես է եկել այդ նախաձեռնությամբ, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը չի կարող ցեղասպանության ճանաչման որոշում կայացնել, եթե նրան չդիմեն համապատասխան պահանջով: «Ահա թե ինչու այնքան կարեւոր է այս առաջարկությանն աջակցելը: Ցեղասպանության ճանաչումը հանգուցային քայլ է»,- ասել է նա:

Ինչպես նշել է Guardian թերթը, խորհրդարանի այս որոշումն «աննախադեպ է պատգամավորների համար, որոնք միասնաբար ցեղասպանություն հայտարարեցին ԻՊ-ի գործողությունները»: Համայնքների պալատը կոչ է արել նաեւ՝ այդ հարցը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում