Ռուսաստանցիների կեսից ավելին կցանկանար վերածնել ԽՍՀՄ-ը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների կեսից ավելին (58 տոկոսը) կցանկանար վերածնել ԽՍՀՄ-ը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին վկայում են «Լեւադա կենտրոնի» անցկացրած հարցման տվյալները, որոնք ապրիլի 19-ին հրապարակվել են կազմակերպության կայքում:

Սոցիալիզմին վերադառնալուg դեմ Է հանդես գալիս քաղաքացիների 31 տոկոսը: Դրա հետ մեկտեղ 44 տոկոսը կարծում Է, որ ներկայում հին համակարգի վերականգնումն անհնարին Է:

ԽՍՀՄ-ի փլուզման համար ափսոսում Է 56 տոկոսը, հակառակ տեսակետն ունի հարցման մասնակիցների 28 տոկոսը, եւս 16 տոկոսը դժվարացել Է պատասխանել: Նշվում Է, որ խորհրդային ժամանակներին կարոտողների բաժինն առավելագույն ցուցանիշի Է հասել 2009 թվականի նոյեմբերից. այն ժամանակ տեղի ունեցածի համար ափսոսում Էր քաղաքացիների 60 տոկոսը:

Դրա հետ մեկտեղ քաղաքացիների 51 տոկոսն այն համոզմունքն ունի, որ երկրի փլուզումը կարելի Էր կանխել, մինչդեռ հարցվածների երրորդ մասը վստահ Է, որ այդ գործընթացն անխուսափելի Էր:

«Լեւադա կենտրոնի» հարցումն անցկացվել Է մարտի 25-ից մինչեւ 28-ը: Դրան 1600 մարդ Է մասնակցել 48 տարածաշրջաններում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,4 տոկոսը:

Հայերեն Русский

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ

Ղարաբաղից տեղահանվածների 40+10 հազար դրամի աջակցությունը կշարունակվի ևս մեկ տարի. Փաշինյան

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթանակով են մեկնարկել Օլիմպիադայում