Միջազգային

Պուտինը եւ Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը եւ Սավչենկոյի ճակատագիրը

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Պորոշենկոն քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը եւ Սավչենկոյի ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանում դատապարտված ուկրաինացի զինծառայող Նադեժդա Սավչենկոյի, ինչպես նաեւ Կիեւի դատարանի կողմից դատապարտված ռուսաստանցիներ Ալեքսանդր Ալեքսանդրովի եւ Եվգենի Երոֆեեւի ճակատագիրը: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստին, հայտնել Է ՌԴ-ի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Նախագահները պայմանավորվել են, որ մոտ ժամանակներս կապահովվի Դոնի Ռոստովում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսի՝ Սավչենկոյին այցելելու հնարավորությունը»,- ասել Է նա:

Զրույցի ընթացքում նաեւ քննարկվել են Ուկրաինայի հարավ - արեւելքի իրադրության կարգավորումը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների ընթացիկ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում