Միջազգային

Օբաման հորդորել է Պուտինին՝ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար

2 րոպեի ընթերցում

Օբաման հորդորել է Պուտինին՝ միջոցներ ձեռնարկել Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում հորդորել է Մոսկվային՝ հասնել Ուկրաինայի արեւելքում զինադադարի խախտումների դադարեցման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 18-ին հայտնել է Սպիտակ տունը:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, նախագահ Օբաման հորդորել է նախագահ Պուտինին՝ ձեռնարկել Ուկրաինայի արեւելքում մարտերի զգալի ակտիվացման դադարեցմանն ուղղված միջոցներ»,- նշվում է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի մամուլի տեղեկագրում:

Բացի այդ, Սպիտակ տան տվյալներով, Օբաման ընդգծել է «Մինսկի պայմանավորվածությունների ամբողջական իրագործման ուղղությամբ շտապ առաջ շարժվելու» կարեւորությունը:

Ինչպես հաղորդվում է Կրեմլի կայքում, խոսակցության ընթացքում Պուտինը հանդես է եկել «Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման» օգտին:

«Վլադիմիր Պուտինը կարեւորել է ԴԱԻՇ-ից եւ «Ջաբհաթ ան Նուսրա»-ից «չափավոր» ընդդիմության շուտափույթ սահմանազատման, ինչպես նաեւ Թուրքիայի հետ Սիրիայի սահմանի փակման անհրաժեշտությունը, որտեղից շարունակվում է զինյալների ներթափանցումը եւ ծայրահեղականներին զենքի մատակարարումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում