Ավելի քան 100 հազար բնակիչներ են արգելակված Հալեպի մերձակայքում. «Բժիշկներ առանց սահմանների»

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերսկսված մարտերի հետեւանքով ավելի քան 100 հազար քաղաքացիական անձինք շրջափակվել են Հալեպի նահանգի Ազազի շրջանում՝ սիրիա-թուրքական սահմանի մոտ, փախստականների մի շարք ճամբարներ գրավված են «Իսլամական պետության» զինյալների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից Ժնեւում տարածված հայտարարության մեջ:

«Ծանր մարտերի վերսկսումը վերջին շաբաթվա ընթացքում հանգեցրել Է այն բանին, որ ավելի քան 35 հազար մարդ հարկադրված Է եղել լքել ժամանակավոր վերաբնակված անձանց համար նախատեսված ճամբարները, որոնք կամ գրավվել են ԻՊ-ի կողմից, կամ գտնվում են մարտական գործողությունների շրջանների մերձակայքում:

Թուրքիայի հետ սահմանի մոտ այժմ ավելի քան 100 հազար մարդ Է հավաքվել այն դեպքում, երբ ընդամենը յոթ կիլոմետր հեռավորության վրա շարունակվում են կատաղի բախումները»,-ասված Է հայտարարության մեջ:

Կազմակերպությունում նաեւ նշել են, որ մարտերի եւ կողմերի շփման գծի մոտեցման հետեւանքով առանձին բուժհաստատություններ դադարեցրել են աշխատանքը շրջանում:

Ավելի վաղ Սիրիայում ՌԴ-ի դեսպան Ալեքսանդր Կինշչակը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Էր, որ ջիհադականները փորձում են շրջափակել Հալեպը եւ փակել քաղաքից Հոմս եւ Համա տանող ճանապարհը:

Հայերեն Русский

Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան

Վանաձորում տեղի է ունեցել «Վերջին հանգրվան» ներկայացման պրեմիերան

ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում

Հայաստանի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ են

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը