Թուրքիայի վերաբերյալ բանաձև ընդունելով` Եվրոպան հետագա առևտրի ճանապարհ է բացում. քաղաքագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը քարոզչական իմաստով կարևոր է, բայց գործնականում ոչինչ չի տա: Կոչերն այդպես էլ կմնան հայտարարության մակարդակով:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

«Եթե Եվրոպան ցանկանում է, որ Թուրքիան կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, բացի սահմանները, առերեսվի սեփական պատմությանը, ապա, հայտարարություններից բացի, պետք է պատժամիջոցներ կիրառի նրա նկատմամբ: Եթե այդ պատժամիջոցները չկան, հետևաբար նման բանաձևը պարզապես խաղ է»,-ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:

Քաղաքագետը նշեց, որ Եվրախորհրդարանի այդ բանաձևը պարզապես Թուրքիային ճնշելու միջոց է: Ըստ նրա` Հայոց ցեղասպանության հարցի հետ կապվածª եվրոպական կառույցները տարիներ շարունակ նույն բանն են անում:

«Երբ խնդիր են ունենում Թուրքիայի հետ, այդ ժամանակ նման բանաձևեր են առաջ քաշում, իսկ կոնկրետ արդյունքի հասնելու համար պատժամիջոցներ են պետք, որովհետև Թուրքիան այն պետությունը չէ, որ պարզապես հայտարարությամբ հասկանա: Եվրոպային առանձնապես չի հետաքրքրում Հայաստանին շրջափակել են, թե քրդերին են կոտորում: Պարզապես Թուրքիան հզորացել է և անկանխատեսելի դարձել, փախստականների «գրոհ» է կազմակերպել դեպի Եվրոպա, հետևաբար Եվրոպան էլ այլ ուղղություններով է փորձում ճնշել Թուրքիային»,-ավելացրեց քաղաքագետն` ընդգծելով, որ Եվրոպան հետագա առևտրի ճանապարհ է բացում:

Եվրոպական խորհրդարանը Ստրասբուրգում ապրիլի 14-ին կայացած լիագումար նիստում ընդունել է 2015թ. Թուրքիայի առաջընթացի մասին բանաձևը: Բանաձևի 1-ին բաժնի 8-րդ կետում Եվրոպական խորհրդարանը Հայաստանին և Թուրքիային կոչ է արել շարունակել իրենց հարաբերությունների կարգավորման գործընթացը և «առանց նախապայմանների հաստատել դիվանագիտական հարաբերություններ»: Խորհրդարանը նաև կոչ է արել բացել հայ-թուրքական սահմանը, ինչն էլ կբերի հարաբերությունների զարգացման` հատկապես միջսահմանային համագործակցության և տնտեսական ինտեգրման: Բանաձևում հղում է կատարվում նաև 2015թ. ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի առնչությամբ ընդունված բանաձևին: Այս հղման առնչությամբ Վիեննայում ելույթ ունենալիս մտահոգություն է հայտնել Թուրքիայի` ԵՄ հարցերով նախարար Վոլկան Բոզկիրը` շեշտելով, որ իր կառավարությունը «առ ոչինչ» է համարում այդ բանաձևը և այն վերադարձնելու է խորհրդարան:

Հայերեն

Միքայել Վարդանյանը Տավուշին նվիրել է 128 մլն. դրամի խոշոր գյուղտեխնիկա և բեռնատար մեքենաներ

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26