Ինովացիա

Նոբելյան մրցանակի դափնեկիրները տպավորված են հայաստանյան այցով

2 րոպեի ընթերցում

Նոբելյան մրցանակի դափնեկիրները տպավորված են հայաստանյան այցով

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստան ժամանած նոբելյան մրցանակի 5 դափնեկիրները տպավորված են մեր երկիր կատարած այցով: «Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման հյուրերը փաստում են` ուսանողները մեծ հետաքրքրությամբ են մասնակցել իրենց դասախոսություններին, հետաքրքիր հարցեր են տվել իրենց:

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառումների շարքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում նոբելյան մրցանակի դափնեկիր Աhարոն Չիխանովերը նշեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում.

«Հիասքանչ երկիր է, մենք կշարունակենք մեր շրջագայությունը Հայաստանով: Ապրիլի 15-ին մենք կհանդիպենք Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Ես տպավորված եմ ուսանողների ոգևորությամբ, սրահը լեփ-լեցուն էր ամբողջ ընթացքում: Հարցերը լավն էին, ես մասնագիտական հարցեր ստացա նաև իմ հետազոտության մասին, շատ տպավորված եմ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աhարոն Չիխանովերը: Նոբելյան մրցանակի դափնեկիրը շեշտեց, որ երիտասարդները հնարավորություն ունեն առաջ գնալու գիտությամբ: Նա նաև փաստեց, որ հայկական հյուրասիրությունը հիասքանչ էր:

Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադա Յոնաթը համաձայնեց Աhարոն Չիխանովերի հետ` շեշտելով, որ միջոցառման մասնակից երիտասարդները շատ ոգևորված էին:

Մեկ այլ դափնեկիր` Էյ-Իշի Նեգիշին փաստեց, որ շատ ուրախ է լինել Հայաստանում, և մեր երկրին ու ժողովրդին հաջողություններ է մաղթում:

«Սա իմ երկրորդ այցելությունն էր Հայաստան: Ես այստեղ առաջին անգամ 20 տարի էի: Իմ առաջին տպավորությունն այն է, որ բավականին մեծ փոփոխություններ ու զարգացումներ են տեղի ունեցել այս 20 տարվա ընթացքում: Գոհ եմ տեսնել, որ շատ մարդիկ հետաքրքրված են կրթությամբ: Ուսանողների, պրոֆեսորների, Հանրապետության նախագայի հետ եմ խոսել, ով նույնպես շատ կարևորել է կրթության դերը: Դուք ճիշտ ճանապարհի վրա եք»,-նշեց նոբելյան մրցանակի դափնեկիր Դեն Շեխտմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում