Միջազգային

ԻՊ-ի զինյալները շուրջ 100 մարդու են առեւանգել Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի զինյալները շուրջ 100 մարդու են առեւանգել Իրաքի Էլ Ֆալուջա քաղաքում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքի Անբար արեւմտյան նահանգի Էլ Ֆալուջա քաղաքի առնվազն 100 խաղաղ բնակիչներ են հայտնվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների ձեռքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 14-ին հայտնել Է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Ստացվող տեղեկատվության համաձայն՝ ծայրահեղականներն «անցած գիշեր մի շարք արշավներ են անցկացրել Էլ Ֆալուջայի արեւմուտքում»: Առեւանգված իրաքցիները, որոնց իսլամիստները մեղադրում են կառավարական ուժերի հետ համագործակցելու մեջ, «տեղափոխվել են քաղաքի տարածքում գտնվող ԻՊ-ի բանտեր»:

Էլ Ֆալուջան մինչ այժմ մնում Է զինյալների հսկողության ներքո ի տարբերություն Անբարի նահանգի վարչական կենտրոն Ռամադի քաղաքի, որը երկարատեւ գործողությունների արդյունքում վերջնականապես ազատագրվեց փետրվարի սկզբին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում