Միջազգային

Յացենյուկի պաշտոնաթողությունը. Ուկրաինան գտավ քաղաքական ճգնաժամի լուծումը

2 րոպեի ընթերցում

Յացենյուկի պաշտոնաթողությունը. Ուկրաինան գտավ քաղաքական ճգնաժամի լուծումը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրեթե երկու ամիս Ուկրաինայում շարունակվող քաղաքական ճգնաժամն ապրիլի 10-ին փաստորեն լուծում ստացավ: Վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ վայր Է դնում իր լիազորությունները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Քաղաքական կոլապսը պատահեց այն բանից հետո, երբ Գերագույն ռադայի պատգամավորները փետրվարի 16-ին կառավարության աշխատանքը գնահատեցին անբավարար, բայց նրա ղեկավարի պաշտոնաթողության համար քվեարկել չկարողացան: Դա հանգեցրեց կառավարող կոալիցիայի փաստական կազմալուծման եւ երկպառակության վարչապետի «Ժողովրդական ճակատ» եւ նախագահի «Պյոտր Պորոշենկոյի դաշինք» կուսակցությունների միջեւ:

Ապրիլի 10-ին «10 րոպե վարչապետի հետ» շաբաթական հեռուստահաղորդման եթերում Յացենյուկը բոլորի համար անսպասելիորեն հայտարարեց, որ պաշտոնաթողություն Է խնդրում: Խոսելով իր հեռանալու պատճառների մասին՝ Յացենյուկն ընդգծեց, որ երկրում քաղաքական ճգնաժամն ստեղծվել Է արհեստականորեն, «մեկ մարդու փոխելու ցանկությունը կուրացրել Է քաղաքական գործիչներին», իսկ «կառավարության փոփոխման գործընթացը վերածվել Է տեղում անխոհեմ մրցավազքի»:

Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինայի խորհրդարանում իր պաշտոնաթողության հարցը կքննարկվի ապրիլի 12-ին, երբ խնդրագիրը կներկայացվի Գերագույն ռադա»:

Ուկրաինայի վարչապետ Պյոտր Պորոշոնեկոն հարցազրույցի ժամանակ հայտարարել Է, որ պատրաստ Է ցանկացած թեկնածության, սակայն այդ պաշտոնում տեսնում Է Գերագույն ռադայի ներկայիս խոսնակ Վլադիմիր Գրոյսմանին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում