Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց Մայրության և գեղեցկության տոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առոջղապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհավորել է կանանց և աղջիկների Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ամեն տարի նշվող առողջության համաշխարհային օրը համընկնում է ապրիլի 7-ի` Մայրության և գեղեցկության տոնի հետ:

Սիրելի՛ կանայք, օրվա խորհրդին համահունչ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ առողջությունը բացարձակ արժեք է, որը պետք է գնահատել և պահպանել:

Ցանկանում եմ տոնի առթիվ առանձնահատուկ շնորհավորել բոլոր այն բուժաշխատող կանանց, ովքեր վերջին օրերին Արցախում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ևս մեկ անգամ ընգծեցին իրենց կարևոր դերն ու անփոխարինելի նշանակությունը: Հազարավոր քաղաքացիների անունից անսահման ակնածանքի խոսքեր եմ ուղղում Ձեզ առանց վարանելու Արցախ մեկնելու և հայ զինվորի կողքին լինելու համար:

Շնորհակալություն անգնահատելի մարդասիրության, մասնագիտական սխրանքի և մարդկային պարզ ջերմության համար: Միշտ եղեք առողջ և երջանիկ, խաղաղ երկնքի տակ»:

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան