Միջազգային

ԻՊ-ի զինյալները հարյուր մարդու են պատանդ վերցրել Դամասկոսի մերձակայքում

1 րոպեի ընթերցում

ԻՊ-ի զինյալները հարյուր մարդու են պատանդ վերցրել Դամասկոսի մերձակայքում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Դամասկոսից 35 կիլոմետր հյուսիս-արեւելք ընկած Դումեյր քաղաքի ցեմենտի գործարանի վրա:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով սիրիական «Ալ Վաթան» թերթին, ահաբեկիչները պատանդ են վերցրել հարյուր աշխատողների եւ նրանց տարել անհայտ ուղղությամբ:

Հրատարակության տվյալներով՝ սիրիական ռազմաօդային ուժերը ԻՊ-ի հրոսակախմբերի դիրքերին հարվածներ են հասցրել Դումեյրիի մերձակա ռազմական օդանավակայանի մատույցներում:

Զինյալները նաեւ իրենց ձեռքում են պահում այս քաղաքի հյուսիսային եւ արեւելյան շրջանները:

Դումեյրը գտնվում Է Դամասկոս-Բաղդադ խճուղու վրա՝ Ադրա արդյունաբերական գոտու հարեւանությամբ: 2013 թվականի դեկտեմբերին ահաբեկիչներն այնտեղ հաշվեհարդար Էին սարքել Ադրա Էլ Ումալիա բանվորական ավանում: Դրա զոհ Էր դարձել ավելի քան 100 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում