Միջազգային

Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը «յուղ է ավելացնում կրակին». Կոսաչով

3 րոպեի ընթերցում

Լեռնային Ղարաբաղի հարցում Թուրքիայի միակողմանի դիրքորոշումը «յուղ է ավելացնում կրակին». Կոսաչով

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հայտարարել Է, որ Թուրքիայի դիրքորոշումը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում գործակցում Է միայն Ադրբեջանի հետ, հակասում Է պատասխանատու համաշխարհային տերությունների քաղաքականությանը եւ «յուղ ավելացնում կրակին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա գրել Է Facebook-ի իր Էջում:

Սենատորն ընդգծել Է, որ այդ հակամարտության լուծման համար Ռուսաստանը շփումներ Է պահպանում շահագրգիռ բոլոր կողմերի հետ: «Ռուսաստանի պես են իրենց պահում նաեւ համաշխարհային քաղաքականության մյուս պատասխանատու մայրաքաղաքները, ներառյալ Նյու Յորքը (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչը), Վաշինգտոնը, Բրյուսելը, Լոնդոնը, Բեռլինը, Փարիզը եւ ուրիշներ»,-նշել Է նա, հավելելով, որ միայն Անկարան Է իրեն այլ կերպ պահում: «Եթե չեմ սխալվում, միակ ղեկավարը, որը վերջին օրերին դիմել Է միայն մեկ մայրաքաղաքի եւ ըստ ամենայնի աջակցել համապատասխան կողմին, Թուրքիայի նախագահ Էրդողանն Էր»,-արձանագրել Է Կոսաչովը:

«Նման միակողմանի եւ անպատասխանատու դիրքորոշումը, ըստ Էության, «յուղ Է ավելացնում կրակին»՝ հակամարտության կողմերից մեկին խթանելով շարունակելու այն»,-ասել Է խորհրդարանականը:

Նրա կարծիքով՝ Անկարայի գործողությունները փաստորեն ուղղված են «ամբողջ միջազգային հանրակցության շահերի դեմ, որտեղ թե՛ Ռուսաստանը, թե՛ ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի դաշնակիցներն օբյեկտիվորեն այժմ միասին են»: «ՉԷ որ բոլորն Էլ, բացի, ըստ երեւույթին, Թուրքիայից, հասկանում են՝ այս հակամարտության մեջ հաղթող չի լինելու, բայց կարող են լինել երկու պարտվածներ ու բազմաթիվ զոհեր»,-ընդգծել Է ռուսաստանցի սենատորը:

Նա հիշեցրել Է, որ նույն այդ մոդելով՝ «ելնելով բացառապես սեփական, այլ ոչ թե հավաքական շահերից, Թուրքիան գործել ու շարունակում Է գործել Սիրիայի նկատմամբ, իսկ այժմ սկսում Է գործել Ուկրաինայի նկատմամբ»: «Եվ դա խիստ վտանգավոր Է դառնում»,-ընդգծել Է Կոսաչովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում