Սիրիայում իսլամիստները քրիստոնյաներին արգելել են հեռանալ Ռաքայից
1 րոպեի ընթերցում
![Սիրիայում իսլամիստները քրիստոնյաներին արգելել են հեռանալ Ռաքայից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2016/04/841647.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները արգելել են ասորի քրիստոնյաներին եւ հայերին հեռանալ Սիրիայի Ռաքա քաղաքից, որն արմատական իսլամիստների վերջին պատվարներից մեկն է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 31-ին հայտնել է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով Raqqa is Being Silently Slaughtered-ի՝ երկրում ապրող ակտիվիստների միավորմանը:
Միավորման տվյալներով՝ քաղաքում ներկայում մնացել են քրիտոնյաների շուրջ 40 ընտանիքներ, որոնց պարտավորեցրել են գրանցում անցնել եւ տուրք վճարել այն բանի համար, որ նրանց չվնասեն: Նրանք զրկված են Ռաքայից հեռանալու իրավունքից:
«Սիրիայում եւ Իրաքում ապրող բոլոր քրիստոնյաները վտանգի եւ անորոշ վիճակի մեջ են»,- այդ կապակցությամբ հայտարարել է Open Doors («բաց դռներ») ամերիկյան հասարակական կազմակերպության նախագահ Դեւիդ Քարին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարները` ТАСС