Արմեն Մուրադյանն անդրադարձավ դեղերի գնման Վերահսկիչ պալատի ուսումնասիրություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ առողջապահության նախարարության համար դեղերի գնման սկզբունքը մեկն է՝ գնել արտադրողից և երկարամյա: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով Վերահսկիչ պալատի անցկացրած ուսումնասիրությունների մասին հարցին:ՎՊ-ն խնդրահարույց էր համարել այն, որ որոշ դեղերի գնումն անմիջապես արտադրողից չի կազմակերպվում, ինչի հետևանքով ավելի թանկ է վճարվում դեղի համար: «Բոլոր մեկնաբանությունները տրված են, կարծում եմ, որ այդպիսի լուրջ խնդիրներ չունենք: Առհասարակ սկզբունքը հետևյալն է՝ գնել արտադրողից և գնել երկարամյա: Եվ փորձը ցույց է տալիս, որ նման սկզբունքի դեպքում մենք կարողանում ենք անգամներով ավելի էժան և ավելի որակյալ դեղորայք ձեռք բերել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մուրադյանը:

Անդրադառնալով մամուլում եղած հրապարակումներին, թե պոլիկլինիկաները մայրերին խորհուրդ են տալիս մայրական կաթին փոխարինող հիմնականում երկու տեսակի կաթնախառնուրդ տալ երեխաներին, որոնք ըստ ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի, ներմուծում են Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանին ու ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանին պատկանող ընկերությունները, Մուրադյանը նշեց, որ չի ցանկանում որևէ բրենդային ընկերության անդրադառնալ: «Որևիցե բրենդային խնդիր չէի մեկնաբանի: Կառավարության այսօրվա որոշումով բոլոր հնարավոր սննդի տեսակները, փոխարինիչները կարգավորվելու են Առողջապահության նախարարության կողմից, որն արդեն կբացառի ոչ մասնագիտական պարզաբանումները»,- ասաց նա:

ՀՀ կառավարությունն այսօր ընդունած որոշմամբ սահմանեց մանուկներին և վաղ տարիքի երեխաներին կրծքով կերակրումը խրախուսելու ազգային ծրագրով նախատեսված մանկական սնուցման, մանկական սննդի և հարակից ապրանքների մասին տեղեկատվական և ուսուցողական նյութերի համաձայնեցման և լիազորման կարգը: Ըստ Մուրադյանի՝ այն կապահովի հղիներին, կերակրող մայրերին, վաղ հասակի երեխաների խնամք իրականացնողներին և բուժաշխատողներին ճշգրիտ, արդիական և առևտրային ճնշումներից զերծ տեղեկատվության տրամադրումը:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից