Միջազգային

Պատերազմից Սիրիայի վնասը գերազանցել Է 200 մլրդ դոլարը. Ասադ

1 րոպեի ընթերցում

Պատերազմից Սիրիայի վնասը գերազանցել Է 200 մլրդ դոլարը. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2011 թվականից շարունակվող քաղաքացիական պատերազմից Սիրիայի վնասն արդեն գերազանցել Է 200 մլրդ դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

«Տնտեսական վնասը եւ ենթակառուցվածքին հասցված վնասը գերազանցում են 200 մլրդ դոլարը: Տնտեսական հարցերը կարելի Է կարգավորել Սիրիայում իրադրության կայունանալուց անմիջապես հետո: Բայց ենթակառուցվածքի վերականգնումը երկար ժամանակ Է պահանջում»,-ասել Է Ասադը:

Լուսանկարը` РИА Новости

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում