Քաղաքականություն

«Նուվել դ՛Արմենի»-ն Իլհամ Ալիևի սադրանքի հարցով դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին

2 րոպեի ընթերցում

«Նուվել դ՛Արմենի»-ն Իլհամ Ալիևի սադրանքի հարցով դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իլհամ Ալիևի հայտարարություններին հետո, թե Մինսկի խմբի համանախագահներին վերաբերվում է որպես «սադրիչների», «Նուվել դ՛Արմենի» լրատվական գործակալությունը դիմել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին՝ ստանալու այսմեկնաբանության վերաբերյալ Ֆրանսիայի արձագանքը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրատվական գործակալությունն իր ուղարկած դիմումի մեջ հիշեցրել է, որ Նովրուզի տոնակատարությունների կապակցությամբ իր ելույթում Ադրբեջանի նախագահը՝ Իլհամ Ալիևը, Մինսկի խմբի համանախագահներին որակել է որպես «սադրիչներ» այն հիմնավորմամբ, որ նրանք առաջարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, և որ նրանք դեմ են հակամարտության վերաբերյալ բանակցությունների ձևաչափի փոփոխությանը։ «Նուվել դ՛Արմենի»-ն ցանկացել է հստակեցնել, թե ո՞րն է Ֆրանսիայի արձագանքը «սադրելու» մեջմեղադրանքի վերաբերյալ։

Ի պատասխան լրատվամիջոցի հարցմանը` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Ռոման Նադալը հիշեցրել է, որ Ֆրանսիան շարունակում է կայուն աշխատանքը Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում՝ աջակցելու արդար և տևական կերպով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Մենք իրականացնում ենք միջնորդության առաքելությունը կողմերի միջև անկողմնակալության հանդեպ խիստ հարգանքով։ Մինսկի խումբը բանակցության միակ ձևաչափն է, որն ընդունվել է հակամարտության կողմերի համատեղ համաձայնությամբ»,- ասել է նա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում