Միջազգային

ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա

1 րոպեի ընթերցում

ՌԴ-ն շուրջ հարյուր սակրավորների է ուղարկում Պալմիրա

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պալմիրայի ականազերծման գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 29-ին ՏԱՍՍ-ին հայտնել Է ռազմադիվանագիտական մի աղբյուր:

«Մարտի 29-ին ավելի վաղ հայտնի Է դարձել, որ ռուսաստանցի սակրավորների առաջին խմբերն արդեն ուղարկվել են Սիրիա: Ենթադրվում Է, որ գործողությունը կտեւի առնվազն մի քանի ամիս»,-ասել Է նա:

Սակրավորները պետք Է ականազերծեն ոչ միայն քաղաքի պատմական մասը, այլեւ բնակելի թաղամասերը, ինչպես նաեւ Պալմիրայի մատույցները:

Մարտի 28-ին Ռուսաստանի զինուժերի Գլխավոր շտաբի ղեկավար Վալերի Գերասիմովը հայտնել Է, որ Ռուսաստանից արագ կերպով Սիրիա են փոխադրվում սակրավորներ՝ ռոբոտներով եւ վարժեցված շներով: Նա հրավիրել Է նաեւ մյուս երկրներին՝ միանալու Պալմիրայի ականազերծմանը:

Լուսանկարը` ТАСС

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում